Նանո ՊրոԿյանքն առանց
սահմանափակումների

Նանո Պրո-ն առաջարկում է վերին և ստորին վերջույթների պրոթեզավորման, օրթեզավորման և վերականգնողական սարքավորումների ամբողջական լուծումներ՝ անհատական մոտեցմամբ:

ԳործընկերԳործընկերԳործընկերԳործընկերԳործընկերԳործընկերԳործընկերԳործընկեր
Ժամանակակից պրոթեզային տեխնոլոգիա

Նորագույն տեխնոլոգիաներ

Մենք ներդնում ենք միջազգային շուկայի առաջատար տեխնոլոգիաները՝ առաջարկելով մեր շահառուներին նորարարական և բարձրորակ լուծումներ ապահովելով առավելագույն հարմարավետություն:

Միկրոպրոցեսորով ծնկահոդ

Բիոմեխանիկական տեխնոլոգիաներով հագեցած ծնկահոդը հարմարվում է քայլվածքի փոփոխություններին՝ ապահովելով բնական և ապահով շարժումներ ցանկացած մակերեսի վրա։

Միոէլեկտրական պրոթեզ

Միոէլեկտրական տեխնոլոգիան թույլ է տալիս կառավարել պրոթեզը մկանային ազդակների միջոցով՝ վերականգնելով բնական շարժումները և ինքնուրույնությունը

Բազմաֆունկցիոնալ ոտնաթաթ K1-K3

Հատուկ մշակված դինամիկ ոտնաթաթը հարմարեցված է տարբեր ակտիվության մակարդակների համար՝ ապահովելով առավելագույն հարմարավետություն և կայունություն

Cushion Overlay տեխնոլոգիա

Նորարարական Cushion Overlay համակարգը թույլ է տալիս կարգավորել վերջույթի ծավալը օրվա ընթացքում՝ ապահովելով կատարյալ հարմարավետություն։

Nano Pro մասնագետ

Միջազգային փորձառություն,
բացառիկ որակ

Մենք համագործակցում ենք միջազգային առաջատար արտադրողների հետ, ովքեր տասնամյակների ընթացքում ապացուցել են իրենց արտադրանքի բարձր որակն ու հուսալիությունը:

Յուրաքանչյուր արտադրանք անցնում է բազմափուլ որակի ստուգում և ունի անվճար երաշխիքային սպասարկում:

Միջազգային հեղինակություն

Մեր գործընկերների արտադրանքն ունի միջազգային հավաստագրեր և ճանաչում է ստացել աշխարհի առաջատար բժշկական կենտրոնների կողմից

Երկարամյա փորձառություն

Մեր մատակարարները գործում են ավելի քան 30 տարի՝ մշտապես կատարելագործելով իրենց արտադրանքը և տեխնոլոգիաները

Հավաստագրված որակի երաշխիք

Յուրաքանչյուր արտադրանք անցնում է բազմափուլ որակի ստուգում և ունի երկարաժամկետ երաշխիքային սպասարկում

Նորարարական մոտեցում

Մենք մշտապես ներդնում ենք նորագույն տեխնոլոգիաներ՝ բարելավելով արտադրանքի որակն ու հարմարավետությունը

Պրոթեզավորման ուղին. քայլ առ քայլ

Մենք հավատում ենք, որ տեխնոլոգիաները պետք է ծառայեն մարդկանց, և յուրաքանչյուր նոր պրոթեզ մեզ համար ոչ միայն տեխնիկական մարտահրավեր է, այլ նաև հնարավորություն՝ փոխելու մեկ մարդու կյանք:

Պրոթեզավորման ընթացք
01

Առաջին հանդիպում

Այս փուլում մենք ծանոթանում ենք Ձեզ հետ, լսում Ձեր ակնկալիքները և նպատակները: Մեր փորձառու մասնագետները կատարում են մանրակրկիտ չափագրումներ և առաջարկում անհատական լուծումներ՝ հաշվի առնելով Ձեր կենսակերպը և կարիքները:

02

Չափագրում

Կատարվում է վերջույթի մանրամասն չափագրում և ձևի հարմարեցում՝ ապահովելու համար, որ ապագա պրոթեզը հնարավորինս ճիշտ նստի և չառաջացնի անհարմարություններ։

03

Ստեղծագործական փուլ

Յուրաքանչյուր պրոթեզ պատրաստվում է բացառապես Ձեզ համար՝ օգտագործելով ժամանակակից տեխնոլոգիաներ և նյութեր: Այս փուլում կատարվում են բազմաթիվ փորձարկումներ և նրբակի հարմարեցումներ:

04

Նոր հնարավորություններ

Վերջնական հարմարեցման փուլում մենք ոչ միայն կատարելագործում ենք պրոթեզը, այլև սովորեցնում ենք Ձեզ արդյունավետ օգտագործել այն առօրյա կյանքում:

Աջակցություն, որը շարունակվում է արդյունքից հետո

Պրոթեզը ստանալը ճանապարհի ավարտը չէ։ Մենք շարունակում ենք աշխատել ձեզ հետ՝ օգնելով վստահ հարմարվել և պահպանել հարմարավետությունը ամենօրյա կյանքում։

Պրոթեզի հարմարեցում և օգտագործման ուսուցում
Հարմարեցում

Վստահ քայլեր՝ մասնագետի աջակցությամբ

Մեր մասնագետները կօգնեն ճիշտ օգտագործել պրոթեզը, հարմարվել նոր շարժումներին և աստիճանաբար վերադառնալ ձեր սովորական առօրյային։

Ստանալ խորհրդատվություն
Պրոթեզի հետագա սպասարկում
Սպասարկում

Հարմարավետություն՝ ամենօրյա օգտագործման ընթացքում

Անհրաժեշտության դեպքում կատարում ենք կարգավորումներ, պարբերական ստուգումներ և տեխնիկական սպասարկում՝ պրոթեզի անվտանգ ու հարմար աշխատանքը պահպանելու համար։

Կապվել մասնագետի հետ

Կարծիքներ

Մեր հպարտությունն ու ոգեշնչման աղբյուրը մեր շահառուների հաջողության պատմություններն են։

Անչափ գոհ եմ Նանո Պռո պրոթեզավորման կենտրոնի աշխատանքից։ Շատ պրոֆեսիոնալ ու ուշադիր մոտեցում։ Ամբողջ գործընթացը պարզ ու հասկանալի էր, իսկ արդյունքը՝ գերազանց։

Norair Mnatsakanyan

Չափազանց շնորհակալ եմ հոգատար սպասարկման, որակյալ պրոթեզ պատրաստելու, պրոթեզավորման և ընթացիկ սպասարկման համար։ Պրոթեզավորման լավագույն կենտրոնը Հայաստանում միանշանակ Նանո Պրո-ն է։

SAMO SAYADYAN

Հաճախ տրվող հարցեր

Այստեղ կգտնեք պատասխաններ պրոթեզավորման և օրթեզավորման վերաբերյալ առավել հաճախ տրվող հարցերին:

Ոչ, հավաստագրված շահառուներին օրթեզները տրամադրվում են ԱՆՎՃԱՐ

Մենք աշխատում ենք միայն բարձրորակ՝ այդ թվում՝ ամերիկյան, անգլիական և կանադական արտադրության նյութերով

Յուրաքանչյուր դեպք անհատական է։ Սովորաբար պրոցեսը տևում է 2-3 շաբաթ՝ ներառյալ փորձարկումները և վերջնական հարմարեցումները

Մենք տրամադրում ենք շարունակական անվճար սպասարկում։ Ցանկացած անհարմարության դեպքում կարող եք այցելել մեր կենտրոն

Անձնագիր, սոցիալական քարտ, բժշկի ուղեգիր և հաշմանդամության վկայական՝ առկայության դեպքում։

Այո՛, մեր փորձառու մասնագետները պատրաստ են անվճար խորհրդատվություն տրամադրել։ Պարզապես զանգահարեք մեզ 091 207184

Դեպի նոր հնարավորություններ

Մեր մասնագետները պատրաստ են պատասխանել Ձեր բոլոր հարցերին և օգնել ընտրել լավագույն լուծումը

Խորհրդակցել